Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» թեման
Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը խոսել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև անդրադարձել «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Քուրթուլմուշի խոսքով, իրենք գոհ են «օկուպացիայից ազատագրվելուց հետո Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներից»։
Քուրթուլմուշն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ամենակարևոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Նա շեշտել է, որ միջանցքի բացմամբ կամրապնդվեն առևտրային հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Նշելով, որ Կովկասում խաղաղություն հաստատելու նոր հեռանկարի անհրաժեշտություն կա, Թուրքիայի մեջլիսի նախագահն ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմը պետք է շարունակի գործել առողջ, այնուհետև այդ գործընթացում պետք է ստեղծվեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ մեխանիզմներ՝ կովկասյան ժողովուրդների խնդիրները լուծելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան