Նախատեսվում է վորքաութ տեսակի մարզահրապարակների նախագծում և կառուցում
«Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրի համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638 միլիոն 444 հազար գումարի չափով, որը կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև վորքաութ տեսակի մարզահրապարակների նախագծմանն ու կառուցմանը»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընտրվել են 450 հաստատություններ, որոնցից 139-ում ավարտվել են շինարարական աշխատանքները, ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախագծով 461,4 միլիոն դրամ գումար է հատկացվում 5 մանկապարտեզների համար, որոնցից 3-ը նախագծման աշխատանքներ են, մյուսները կառուցման և վերակառուցման:
Նա հայտնեց, որ 173,6 միլիոն դրամ կհատկացվի 2 մարզադպրոցների համար, որոնք կկառուցվեն Արմավիրի մարզում, մյուս 10 վորքաութ տեսակի մարզահրապարակների համար կհատկացվի 4,6 միլիոն դրամ, մարզահրապարակները կկառուցվեն Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, իսկ ավելի կոնկրետ՝ Ճամբարակ, Բերդ, Ջերմուկ, Կապան քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան