Արա Պողոսյան. Պատրա՞ստ է Հայաստանն այսպիսի մարտահրավերների դիմակայելուն
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Պարզապես պետք է պրիմիտիվ գիտակցություն ունենալ, ու ստեղծված իրավիճակում նոր ու ավելի հզոր, ավելի բացահայտ թշնամիներ չկուտակել։
Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի իշխանական խմբակի նպատակը այնպես անելն է, որպեսզի տարածաշրջանային գիշատիչները ի վերջո միասնական ճակատով ոչնչացնեն անկախության վերջին պատառիկները։
Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին` շատ մե՜ծ տառերով «ՈՉԻՆՉ»:
Իսկ ի՞նչ կկորցնի Հայաստանը Զելենսկու այցով` ձեռք կբերի Ադրբեջանի ու Ռուսաստանի է‘լ ավելի սերտացում, Ռուսաստանի բացահայտ թշնամություն, այդ թվում տնտեսական, ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական, և վերջապես ռազմական առումներով։
Պատրա՞ստ է Հայաստանն այսպիսի մարտահրավերների դիմակայելուն։ Առամց երկար մտածելու կարելի է ասել` «Ո‘Չ»: Հայաստանն անգամ Ադրբեջանից եկող մարտահրավերներն ի վիճակի չէ դիմագրավել, էլ ուր մնաց բազմակի անգամ մեծ ու հզոր դերակատարի դեպքում։
Հայաստանը դարձել էր տարածաշրջանի համն ու հոտը, իսկ հիմա` գորշ գոտի, որտեղ անվտանգության ու ինքնիշխանության մասին կարելի է միայն լսել, բայց ո'չ տեսնել ու շոշափել, հատկապես մերձսահանային գոտիներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան