«Ժողովուրդ». Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները նոր շարժում են ձևավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը:
Գրել էինք նաև, որ ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք նախապես դիմել են Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
Տեղեկացանք, որ փոխարենը ընդդիմադիր տարբեր գործիչներ՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը, Էջմիածին քաղաքի ավագանու «Էջմիածին» ընդդիմադիր խմբակցությունը և Վեհափառի աջակիցները պատրաստվում են Մայր Աթոռում միջոցառումներ իրականացնել՝ ի աջակցություն Վեհափառի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան