Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա
Լոնդոնի Բարձր դատարանը փետրվարի 23-ին կալանք է դրել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին ու նրա կնոջը պատկանող 39 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա:
1lurer-ի փոխանցմամբ, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Ֆեյզիևը և նրա կինը կասկածվում են ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հաշվին գույք ձեռք բերելու համար: Կալանքի տակ վերցված օբյեկտների թվում են Լոնդոնում մի քանի բնակարաններ և այլ անշարժ գույք:
Փորձագետների գնահատականներով՝ Ֆայզիևի և նրա ընտանիքի անդամների անունով գրանցված անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 63 մլն դոլար: Նշվում է, որ 2023 թվականի հունիսին Լոնդոնի դատարանը սառեցրել է այդ անշարժ գույքը Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հայցի հիման վրա: Այս գործով դատավարությունն արդեն ավարտվել է: Դատարանի որոշմամբ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են սառեցվել Ֆայզիևի և նրա ընտանիքի անդամների լոնդոնյան բանկերում ունեցած հաշիվների վրա:
Գործակալությունից հայտնել են, որ իրենց տրամադրության տակ կան համոզիչ ապացույցներ, որ Ֆեյզիևի սեփականությունը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին