Իշխանությունները քանդում են այն ոլորտները, որոնք, իրենց կարծիքով, կարող են իրենց հակառակվել. Լևոն Քոչարյան
«Իշխանությունները քանդում են այն ոլորոտները, որոնք, իրենց կարծիքով , կարող են իրենց խոչընդոտ հանդիսանալ, իրենց հակառակվել»,-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում ի աջակցություն եկեղեցու հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, իշխանությունները եկեղեցին տեսնում են որպես մի կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում, որը կտրականապես տարբերվում է իշխանության մոտեցումներից. «Միգուցե վտանգ են տեսնում և ուզում են թուլացնել եկեղեցին»։
«Տեսնում ենք շատ ոլորտներում բոբո են մտցրել քաղաքականության հանդեպ. օրինակ, մշակույթի գործիչների, մարզիկների, եկեղեցու՝ այ հանկարած քաղքականությամբ չզբաղվեք, դա վատ է, դա կարողացել են մարդկանց մեջ մտնել, որ իրենք չպետք խոսեն քաղաքականությունից»,- ասաց քաղաքական գործիչը։
Լ. Քոչարյանը նշեց, արդյո՞ք քաղաքականություն է, երբ խոսում են Հայաստանի, Արցախի պատմական իրավունքների մասին։
«Այս ամենի մասին է չէ՞ խոսում եկեղեցին։ Ի՞նչ անել, չխոսե՞լ։ Չխոսելն է ավելի սխալ»,- ասաց Լ. Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտպանություն եկեղեցու ՝ քաղաքացիները հավաքվել են Մայր Տաճարի մոտ
- «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան