«Հրապարակ».Իշխանական աղբյուրները հայտնում են՝ Արևմուտքը Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արևմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, և Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել Հայաստանում։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արևմուտքը նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել։
Հայտնի է, որ իշխանության սորոսական թևը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ և կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արևմուտքի պլանները Հայաստանում։ Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում և կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։
Հատկապես լարված են Գրիգորյանի և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները: ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարևոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ի՞նչ խնդիր կա՝ կապված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հետ
- «Ժողովուրդ». Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել
- «Հրապարակ». Համազգեստը փոխելու պահանջը ևս Ադրբեջանի կողմի՞ց է դրվել
- «Փաստ». «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հարցը առանցքայիններից մեկն է եղել Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ժամանակ
- «Ժողովուրդ». Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է
- «Հրապարակ». Ո՞ւմ է Փաշինյանը վստահելու անպատվաբեր գործը
- «Ժողովուրդ». Փաշինյանը Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հավանական է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան