Մայր Տաճարի բաց խորանում աղոթ բարձրացվեց առ Աստված՝ հայցելով էլ ավելի տոկունություն, ամրություն գերության մեջ գտնվող հայորդիներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխի եկած, նաև ի պաշտպանության, աջակցություն եկեղեցու հավաքված քաղաքացիները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ բաց խորանում աղոթք բարձրացրեցին առ Աստված։
«Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Այսօր դուք որպես այդ համայն հայության ուխտավորաբար այստեղ գտնվող հայորդիներ, եկել եք որպեսզի աղոքթ բարձրացնեք և իմ հրավերն ու խնդրանքը՝ այսօր, այս պահին, հետայսու յուրաքանչյուրիս աղոթը բարձրանա մեր հայրենի երկրի ապահովության և պահպանության համար, յուրաքանչյուր զավակի բարօրության, հայոց բանակի ու նրա զորականների պահանության համար, ովքեր հսկում են մեր անդորրը։
Մեր աղոթքը բարձրացնենք այն բոլոր նահատակների հոգիների հանսգտյան համար, ովքեր իրենց կյանքը բաշխել են, տվել են, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ու հանգիստ ապրենք, մեր աղոթքը շուտափույթ ապաքինում այն հայորդիների համար, ովքեր իրենց սխրանքի արդյունքում դժվարություն ունեն քայլելու, ուխտավորաբար Էջմիածին գալու և գամբած են անկողնին։
Շուտափույթ ազատման խնդրանքով առ Աստված հայցենք էլ ավելի տոկունություն, ամրության այն հայորդիներին, ովքեր գերության մեջ են, առավել ևս հայցենք առ Աստված իր ողորմության ներքո պահի ու պահպանի նրանց։
Այսօր եկեղեցին դուք եք։ Միայն քարեղեն կառույցը չէ, որ եկեղեցի է, այլ այն աղոթական Տիրոջ անունով հավաքված անձինք, ովքեր իրենց ներկայությամբ կենդանի են պահում եկեղեցին»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Նա հայտարարեց, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին; Հավաքված հավատացյալները ծափահարություններով ողջունեցին այդ լուրը։
«Փառք տանք Աստծուն հնարավոր լինի, նախորդը հետաձգեց ու այդպիսի առիթներ Տիրոջ օրհնությամբ չպետք է լինեն»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հիշեցնենք, որ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը պետք է կայանար 2023 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում էր կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները քանդում են այն ոլորտները, որոնք, իրենց կարծիքով, կարող են իրենց հակառակվել. Լևոն Քոչարյան
- Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը
- Ի պաշտպանություն եկեղեցու ՝ քաղաքացիները հավաքվել են Մայր Տաճարի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան