Նավալնիի մարմինը հանձնել են մորը
Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել են նրա մորը՝ Լյդումիլա Նավալնիին։ Այդ մասին, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։
«Ալեքսեյի մարմինը հանձնել են մորը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նման պահանջ էին բարձրաձայնում մեզ հետ միասին։ Առայժմ Լյուդմիլա Իվանովնան Սալեխարդում է։ Առջևում դեռ թաղումն է։ Չգիտեմ, իշխանությունները մեզ կխանգարե՞ն իրականացնել այնպես, ինչպես ցանկանում է ընտանիքը և ինչին արժանի է Ալեքսեյը»,-գրել է խոսնակն ու նշել, որ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։
Կիրա Յարմիշն ասել է, որ քննիչները Ալեկսեյի մոր առջև ուլտիմատում են դրել, որ Նավալնուն հուղարկավորեն գաղտնի։
«Ալեկսեյի մորը զանգել է քննիչն ու ուլտիմատում դրել։ Կամ երեք ժամվա ընթացքում կհամաձայնի գաղտնի թաղմանը՝ առանց հանրային հրաժեշտի կամ Ալեկսեյին կթաղեն գաղութում»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան