«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ:
Հանդիսատեսի դատին կհանձնվի «Երիտասարդ բժշկի գրառումները» տրագիկոմեդիան՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածքների (բեմականացումը՝ Ն. Գրիգորյանի և Վ. Ժուրավլյովայի): Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է:
Առաջնախաղը կկայանա փետրվարի 24-ին: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
«Մեզանից յուրաքանչյուրը, լինելով երիտասարդ և սիրահարված իր մասնագիտությանը, անցել է ինքնաճանաչման, կայացման այս դժվարին ճանապարհը՝ հասարակությանն ապացուցելու ցանկությամբ, որ ինքն էլ է ծառայում իր մասնագիտությանը, իր կոչմանը։ Եվ նա, ով արժանապատվորեն է անցնում այս ճանապարհը և կարողանում է երիտասարդ հասակում իրենից վանել փառամոլությունը, եսասիրությունը և անձնական շահերը, վերջում իբրև պարքև ստանում է մեծ սեր, ջերմություն և համակվում է աշխարհը ավելի լավը դարձնելու ցանկությամբ»,-նշում են թատրոնից։
Ներկայացման դերակատարներն են Վլադիմիր Օհանյանը, Արմեն Արնաուտովը, Լիլիա Մուկուչյանը, Աննա Մանուչարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Հայարփի Զուռնաչյանը, Յուրի Սոշնիկովը, Գրիգոր Խոջայանը, Ալեքսանդր Հայրապետովը։ Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Լուսինե Կարապետյանի, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի: Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան