Փաշինյանի որդու առևանգման գործով դատավորի կարգապահական վարույթից որոշ մանրամասներ կան. «Առավոտ»
Առավոտը» շարունակում է տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդում ընթացող կարգապահական վարույթների մասին: Փետրվարի 20-ին վերջապես ԲԴԽ-ն իր պաշտոնական կայքում տեղադրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը:
Այդ որոշումը կայացվել էր հունվարի 29-ին, դատավորին ենթարկել էին կարգապահական պատասխանատվության, հայտարարվել էր նախազգուշացում: Եղել էր մեկ հատուկ կարծիք՝ Ա.Վարդանյանինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Նախ, հիշեցնեմ, որ դատավորի կարգապահական վարույթի հիմք էր հանդիսացել արդարադատության նախարարությունում ստացված գլխավոր դատախազի հաղորդումը: 2023 թվականի սեպտեմբերի 22-ին թիվ 69-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարի նոյեմբերի 17-ի 86-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Այս տարվա հունվարի 23-ին նիստն ավարտվել էր, որոշումը հրապարակվել հունվարի վերջին:
«Իրականում դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվել է ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման հետ կապված։ Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, սակայն մինչ դատավորը կքններ գործը, այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գրիրգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը՝ Ա. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը: Մինչ Մարտիրոսյանն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դուրս կգար, առաջին ատյանի դատարանում նույն օրը նրա գործով նշանակված դատական նիստ է տեղի ունեցել եւ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ Դատավորն, իհարկե, համաձայն չէր իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, նա միջնորդել էր կարճել կարգապահական վարույթը»,-գրում է «Առավոտ»-ը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
- Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործը դատարանը կքննի դռնփակ ռեժիմով