Փաստաբանները՝ Գալեյանի մասին. Մարդուն հասցնում են ինֆարկտի
Այսօր հայտնի դարձավ, որ արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափովել են հիվանդանոց։
«Պատերազմ բերեցին` մարդու որդու գլուխը կերան։ Պատերազմից հետո երկու կոպեկի համար ոմանց նման որդու արյունը չվաճառելու համար ընկան հոր հետևից։ Հիմա էլ տնային կալանքի տակ, չեն թողնում որդու շիրիմին գնա, մարդուն հասցնում են ինֆարկտի։
Էս ա նիկոլական ողջ իշանաբուրգի էությունը։ Սրա հետ հարմարվող հանրությունը որպես առանձին միավոր ապագա չունի»,-արձագանքելով կատարվածին՝ գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Մարդն իր որդու շիրիմին չկարողանա գնալ, այն որդու, որն իր կյանքը հայրենիքին է տվել, չկարողանա գնալ ու սրտի կաթված ստանա... Ամոթից գետինը պիտի մտնենք, էս ո՞վ ենք մենք էլի...»,-արձագանքել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
- Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվեց
- Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը