Ֆրանսիա. ֆերմերները ներխուժել են գյուղատնտեսական ցուցահանդես, որեղ գտնվում էր Էմանունել Մակրոնը
Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ ու զայրացած ֆերմերներն այսօր ներխուժել են Փարիզի արվարձաններից մեկում գտնվող ցուցահանդեսային համալիր:
Նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է՝ մասնակցելու Միջազգային գյուղատնտեսական սրահի բացմանը, սակայն տոնակատարությունը չի ստացվել։ Դեպքի վայր են ժամանաել ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Դեռ այս տարվա հունվարից բողոքի դուրս եկած գյուղատնտեսները պահանջում են Մակրոնի հրաժարականը։
Տարեսկզբին դիզվառելիքի գներն աճել են, միաժամանակ, Եվրամիության բնապահպանական քաղաքականությանը համապատասխան, քիմիական նյութերի օգտագործման սահմանափակումներ են մտցվել։
Սրանով հանդերձ ներկրված էժան հացահատիկը գրավել է ողջ շուկան։ Հողատերերը բողոքում են, որ շուտով ոչ միայն չեն կարողանա վաճառքի ոչինչ մատակարարել, այլև իրենք էլ ուտելու բան չեն ունենա։
«Մի քանի ժամում մենք չենք կարողանա արձագանքել գյուղատնտեսական ճգնաժամին. այսօր տոնավաճառում դա չի որոշվելու»,- ասել է Մակրոնը։