Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում
Այսօր՝ փետրվարի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Մինչ ոստիկանների ժամանումը դեպքի վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել. ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը։ Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասնում է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։