Ինչպես կարելի է բարելավել սրտի առողջությունը միջին տարիքում
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անկանոն քունը կապված է միջին տարիքի մարդկանց սրտանոթային առողջության վատթարացման հետ։ Health.com-ը գրում է, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է հակազդել դրան։
Գիտնականները պարզել են, որ վատ քունը կարող է հանգեցնել արյան շաքարի, ճարպի մեծացմանը, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդության զարգացմանը:
Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քնելու հետ կապված դժվարություններ ունենալը, գիշերը արթնանալը կամ օրական վեց ժամից պակաս քնելը կարող է գրեթե եռապատկել սրտի հիվանդությունների վտանգը։
Գիտնականները ենթադրում են, որ նստակյաց կենսակերպն ու անառողջ սննդակարգը կարող են նպաստել վատ քնին: Նրանք չեն բացառում, որ քնի պակասը կարող է խաթարել սրտի և արյան անոթների աշխատանքը, ինչի համար պատասխանատու է նյարդային համակարգը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան