Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը». ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ Նիկոլ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է.
«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է.
«Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան