ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն, ինչ արդեն տեղի էր ունեցել. հարաբերությունները Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև արդեն վաղուց սառեցված են»,-«Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե՝ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանն լրագրողների հետ զրույցում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ նիստերին չի մասնակցում, զորավարժություններին չի մասնակցում, Հայաստանը հրաժարվում է զորավարժություններն ընդունել իր տարածքում։
«Հիմա Հայաստան -ՀԱՊԿ հարաբերությունները անցնում են նոր մակարադակի. Հայաստանը ոչ միայն չի մասնակցում նիստերի, երկար ժամանակ չի ստորագրում կամ մերժում այն որոշումները, որոնք նիստերի ժամանակ ընդունվել են։ Դա նշանակում է՝ այն որոշումները, որոնք ընդունվել են, չեն կարող իրականացվել։ Դա խոչընդոտ է ՀԱՊԿ-ի բուն աշխատանքին։
Խնդիրը ոչ միայն այն է, որ Փաշինյանը փաստացի հայտարարեց այն, ինչ տեղի էր ունեցել, այլ որտեղ ինքը դա արեց։ Նա հայտարարեց այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայում և փաստացի այդ մեսիջն ուղղված է Արևմուտքին, որ այո՝ մենք արդեն պաշտոնապես ֆիքսում ենք, որ մեր հարաբերությունները սառեցված են ՀԱՊԿ հետ։
Երբ որ դու ակնկալում ես Արևմուտքի օգնությունը, դու պետք է անես այն քայլերը, որոնք ուղղված են ՌԴ դեմ։ Եթե այդ քայլերը չես անում, դու երբեք Արևմուտքի օգնությունը չես ստանա։ Ինչպես դա անում է Ուկրաինան։ Եթե վաղը Ուկրաինան դադարի իր դիմադրությունը ՌԴ-ի դեմ, Արևմուտքից ոչ մի օգնություն չեն ստանա։ Հիմա, երբ որ մենք հայտարարում ենք՝ սառեցնում ենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, դա նշանակում է, որ մենք ակնկալում ենք որևէ օգնություն Արևմուտքից»,- ասաց Ս. Մելքոնյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը. «Երբ որ Փաշինյանը հայտարարում է, որ Ուկրաինայի հարցը պետք է լուծվի Ալմաթիի հռչակագրի շուրջ, դա ոչ միայն հայտարարություն է ուղղված ՌԴ-ին, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Արևմուտքի կոնցեպտը։ Դա նշանակում է, որ Ուկրաիա-ՌԴ հարաբերությունները լուծվեն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է՝ ՌԴ պետք է դուրս գա Դոնբասից, Ղրիմից։ Ալիևը դա ավելի նուրբ է հայտարարում՝ մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որովհետև այդ մոտեցումը բխում է Ադրբեջանի սկզբունքից՝ Արցախի հարցի մասով։
Եթե դու ընդհանրապես հայտարարում ես այն, ինչ Արևմուտքն է առաջ մղում, բայց հարցն այն է՝ թե ինչքան կարող ենք կորցնել և ինչքան կարող ենք ստանալ, դա արդեն հարց է»։
«Ո΄չ ԵՄ-ն, ո΄չ Ֆրանսիան, ո΄չ ԱՄՆ-ն պատրաստ չեն նույնիսկ ֆորմալ՝ թղթի վրա, տալ այն երաշխիքները, որ ՀՀ-ն ունի ՀԱՊԿ-ում, որոնք, այո, հիմնականում չեն աշխատում, բայց գոնե ՀԱՊԿ-ն ունի ինչ որ պարտավորություններ Հայաստանի հանդեպ»,- ասաց Ս. Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան