Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղափովել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է Վ.Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվեց
- Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը
- Աստղ Գալեյան. Ամեն ինչ կատարվում է սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում