Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին
Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ որոշվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
ԳՀԽ թելադրել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը պետք է կայանար 2023 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում էր կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը
- Մյուռոնօրհնեքը հետաձգվել է