Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ
«Իհարկե, դուրս գալ հնարավոր է: Բայց խոսակցությունը դրա մասին չէ: Ասվում էր, որ, փաստորեն, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են։ Սա ճիշտ է»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է միակողմանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և խզել ստորագրված համաձայնագրերը։
«Դա եղել է առնվազն 2020 թվականից: Այս հարաբերություններն ակնհայտորեն ճգնաժամի մեջ են: Ես կասեի, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն ճգնաժամի մեջ է։ Սա (Փաշինյանի հայտարարությունը-խմբ.) կմեկնաբանեի ոչ թե որպես ՀԱՊԿ-ից ֆորմալ դուրս գալ, այլ հետևյալ կերպ. Հայաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում իրականում չի աշխատում, և Հայաստանի փոխգործակցությունը կազմակերպության այլ երկրների հետ երբեք չի աշխատել։ Դրա համար էլ դա պարզապես գոյություն ունեցող ճգնաժամի արձանագրումն է»,- ասաց քաղաքագետը։
Իսկ թե որքանո/վ է օբյեկտիվ կողմերի՝ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխադարձ դժգոհությունը, Իսկանդարյանը նշեց. «Հիմա Հայաստանում և Ռուսաստանում քաղաքականությունը այլ կերպ է կառուցված, այն առումով, որ ամեն ինչ քիչ թե շատ բաց է լինում։ Հակասություններ միշտ էլ եղել են։ Մենք հիշում ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, Ղազախստանի և Բելառուսի մշտական էսկապադները, հայտարարություններ, որոնք հավանության են արժանացել ՀԱՊԿ-ի կողմից։
Այս ամենն արվել է փակ դռների հետևում։ Հիմա թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում ամեն ինչ այլ է։ Հայաստանում էլիտաների ոճը բոլորովին այլ է՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում շատ հաճախ, տեղի է ունենում մամուլի էջերում։ Ռուսաստանում Ուկրաինայի հետ պատերազմը հանգեցրել է քաղաքականության ոճի փոփոխության։ Այնպես որ, հակասություններ միշտ էլ եղել են։ Եվ սրա տակ հսկայական օբյեկտիվ հիմք կա»։
Հարակից հրապարակումներ`
- Պայթունավտանգ իրավիճակում ենք. Ջոն Մելիքյան
- Այլընտրանք կոչվող Արևմուտքը բացի հայտարարություններից, շատ սիմվոլիկ քայլերից, որևէ այլ բան չի արել. Վիգեն Հակոբյան
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին