
Արսեն Զախարյանին տեղափոխում են հիվանդանոց
Իսպանական ֆուտբոլային «Ռեալ Սոսիեդադ» ակումբի հայազգի ֆուտբոլիստ Արսեն զախարյանը տեղափոխվում է հիվանդանոց։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ռեալ Սոսիեդադ»-ից հայտնել են, որ Զախարյանը պետք է բուժզննում անցնի։
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է բուժզննում անցնի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։
«Փոխարինումը պատրաստվել էր դեռ Արսենի ընկնելուց առաջ։ Կանցկացվի փորձաքննություն՝ վնասվածքները բացառելու համար»,- հայտնել են ակումբից։
«Վիլյառեալի» դեմ հանդիպումն ավարտվել է «Ռեալ Սոսյեդադի» պարտությամբ՝ 1։3 հաշվով։