Մոսկվայում փողոց է անվանակոչվել՝ ի պատիվ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի
Մոսկվայում փողոց է հայտնվել՝ ի պատիվ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի։ Այս մասին հայտարարել է Մշակութային ժառանգության վարչության պետ Ալեքսեյ Եմելյանովը։
«Փողոցների անվանումները արտացոլում են քաղաքի և մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Փողոցների անվանակոչումը ի պատիվ ականավոր անհատականությունների, թույլ է տալիս ոչ միայն հավերժացնել նրանց ձեռքբերումներն ու վաստակը, այլև պահպանել նրանց հիշատակը գալիք սերունդների համար: Սա հայրենասիրական դաստիարակության և քաղաքի բնակիչների շրջանում անցյալի նկատմամբ հարգանքի ձևավորման կարևոր մասն է։ Հաշվի առնելով Գևորգ Վարդանյանի ներդրումը մեր երկրի անվտանգության և ներքին հետախուզության զարգացման գործում՝ նրա պատվին փողոցի հայտնվելը միայն ժամանակի հարց էր»,- նշել է Ալեքսեյ Եմելյանովը։
Վարդանյան փողոցը գտնվում է թիվ 2070 դպրոցի մոտ, որը 2020 թվականից կրում է հերոսի անունը։ Ուսումնական հաստատությունն ունի թանգարան՝ նվիրված Գևորգ Վարդանյանին և նրա կնոջը՝ Գոհարին, ով նույնպես հետախույզ էր։
Նշենք նաև, որ ավելի վաղ Կոմունարկայում բացվել էր Գևորգ Վարդանյանի հուշարձանը։
Փետրվարի 17-ին լրացավ Գևորգ Վարդանյանի 100 -ամյակը։ Գ. Վարդանյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դոնի Ռոստովում կայացել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի հիմնարկեքի արարողությունը
- Լեգենդար հետախույզը. Գևորգ Վարդանյանը դարձավ 100 տարեկան