Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու. Սուսլով
«Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու,- այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով, Արևմուտքն ավելացնում է հակառուսական ջանքերը և ճնշումը ՀԱՊԿ գործընկերների վրա։ Դա բարդ դրության մեջ է դնում կազմակերպության անդամ երկրներին, քանի որ նրանք արևմտյան ճնշումների պատճառով չեն կարող ամբողջությամբ վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան, բայց նաև չեն կարող խզել կապերը ՀԱՊԿ գործընկերոջ հետ։
Սուսլովը կանխատեսում է, որ Ռուսաստանն Ուկրաինային հաղթելուց հետո կշարունակի գերիշխել հետխորհրդային տարածքում: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ երկրներին մնում է պահպանել ստատուս քվոն, ուկրաինական հարցում չանցնել Ռուսաստանի կողմ, բայց և թույլ չտալ Արևմուտքին իրեն օգտագործել հակառուսական քաղաքականության մեջ:
«Ուկրաինային հաղթելուց հետո Ռուսաստանն ավելի ուժեղ կդառնա, կունենա ամենահզոր, մարտերում կոփված բանակը Եվրասիայում, ուստի ՀԱՊԿ երկրների համար նպատակահարմար կլինի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նա:
Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ և ռուսական տեսանկյունից անցնում է հակառակորդի կողմը ՌԴ-Արևմուտք բաց դիմակայության պայմաններում: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը՝ հակառակ իր պնդումների։
Սուսլովը համոզված է, որ մշտական հռետորաբանությունն այն մասին, որ Ռուսաստանը ձախողել է դաշնակցի դերը, ՄՔԴ-ին ցուցադրաբար միանալը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան Հայաստանը կդարձնի հետխորհրդային տարածքի հակառուսական երկրներից մեկը: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի գործողությունները հիմնականում պայմանավորված էին այն հանգամանքով, որ հավատում էին, թե Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ դիմակայությունում։ Բայց նա համոզված է՝ Հայաստանի իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում։
«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ, ասել է կենտրոնի փոխտնօրենը։
Նա համոզված է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն այսօրվա իրավիճակում ընկալվում է որպես ագրեսիայի գիտակցված հրավեր Ադրբեջանին, որից հետո Հայաստանի ղեկավարությունը լրացուցիչ առիթ է ակնկալում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ
- Պայթունավտանգ իրավիճակում ենք. Ջոն Մելիքյան
- Այլընտրանք կոչվող Արևմուտքը բացի հայտարարություններից, շատ սիմվոլիկ քայլերից, որևէ այլ բան չի արել. Վիգեն Հակոբյան
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան