Իտալիայից Հայաստան կփոխադրվի 5 բնական հիդրավլիկ կրաքար՝ Երերույքի տաճարում աշխատանքներ իրականացնելու համար
Ավարտվել են բանակցություններն իտալական Brigliadori Fornace Calce կազմակերպության հետ, և առաջիկա օրերին կկազմակերպվի իտալական արտադրության շուրջ 20 տոննա NHL 5 բնական հիդրավլիկ կրաքարի (կիր) փոխադրումը Իտալիայից Հայաստան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ներկայում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, որոնցից հետո տաճարի տարածքում կմեկնարկեն արդեն ծրագրով նախատեսված միջոցառումները:
«2023 թ․ վերջին ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում և Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ն։ Աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունն իրականացնելու է «Վանարխ» ՍՊԸ-ն։ Օրենսդրության պահանջին համապատասխան՝ տաճարում ընթացիկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողությունն իրականացնելու է «Երերույքի տաճարի և դամբարանի թաղերի ամրակայմում» նախագծի հեղինակ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը։ Այսպիսով, ավարտվել է նշյալ բոլոր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման աշխատանքը, որոնց հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թույլատրել է հանրապետական նշանակության հուշարձանի ամրակայման աշխատանքները»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- 175 հազար դոլար՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով
- Երերույքի պահպանության հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրայի» հեղինակավոր մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին