Ի պաշտպանություն եկեղեցու ՝ քաղաքացիները հավաքվել են Մայր Տաճարի մոտ
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքը, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հիմնականում էջմիածնեցիներ՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
«Ես Էջմիածնի բնակիչ եմ, և թույլ չեմ տա ինչ-որ անհասկանալի մարդիկ անհարգալից վերաբերմունք կամ արտահայտություններ հնչեցնել մեր Վեհափառի, հոգևոր հայրերի հասցեին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Հավաքված քաղաքացիները նշում են՝ իրենց որևէ մեկը չի ասել կամ ստիպել գալ այստեղ, այլ իրենց պարտքն են համարել կանգնել եկեղեցու կողքին, որը մշտապես կանգնած է պետության, քաղաքացու կողքին, իրենք եկել են ուխտի։
«Այո, ես 2018-ին ի աջակցություն Փաշինյանի փողոցներ եմ փակել, ողջունել եմ նրա՝ իշխանության գալը։ Սակայն... Չեմ ընդունում իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Չի կարելի։ Անընդունելի եմ համարում եկեղեցու, հոգևորականների հասցեին որևէ վատաբանող խոսք»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիները ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, հաճելի է տեսնել յուրաքանչյուրին այստեղ, ավելի հաճելի կլինի, որ հավաքը լինի աղոթական հավաք։
Բոլորին կարող եմ հրավիրել բաց խորան միասին աղոթենք մեր ագզի, հայրենիքի համար, որ այս պահին իրապես աջակցության անհրաժեշտություն ունի, մեր հավատացյալների, յուրաքանչյուրիս համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան