Իշխանյան. Ռուսաստանի հետ թշնամանալը հիանալի նվեր է Ադրբեջանին
Լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ին կժամանի Հայաստան:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով թեմային նշում է.
«Այս նախատեսվող այցը, անակնկալ էր, կարծում եմ, բոլորի համար։ Փաստորեն Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի նախագահը այցելում է Հայաստան։Զարմանալի է, որ Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի նախագահը ժամանակ է գտնում այցելել Հայաստան։Ի դեպ, այն երկրի նախագահը, որը արցախյան ողջ հակամարտության ընթացքում, անթաքույց եղել է Ադրբեջանի կողմը, իսկ 2020 թվականին Ուկրաինան պաշտոնապես շնորհավորեց Ադրբեջանին և ցնծում էր մեր պարտությամբ։
Այստեղից կարելի է տխուր եզրակացության գալ այն, որ 2018 թվականին իշխանության եկած վարչապետ կոչեցյալը նույնպես եղել է Ադրբեջանի դաշնակիցը։ Հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված այդ այցը։ Պարզ է, որ Հայաստանը Ուկրաինայից որևէ ակնկալիք, ոչ տնտեսական, ոչ ռազմական բնագավառում չունի։ Սա Հայաստանի կողմից հերթական հակառուսական ցուցադրական գործողությունն է։ Արդեն որերորդ անգամ, վարչապետ կոչեցյալը հատուկ շեշտում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ ՀԱՊԿ անդամ ոչ մի երկրիր, բացի Բելոռուսը, պատերազմում չեն աջակցում Ռուսաստանին, բայց և չեն ասում այդ մասին։ Իր այդ հայտարարություններով, վարչապետ կոչեցյալը, Հայաստանին դիտավորյալ թշնամացնում է Ռուսաստանի հետ։ Եվ ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր բնական դաշնակից Իրանի հետ նույնպես։ Արդեն պարզ է, որ վարչապետ կոչեցյալը, կատարում է իրեն իշխանության բերողների հերթական առաջադրանքը, թքած ունենալով Հայաստանի անվտանգության վրա։Ռուսաստանի հետ թշնամանալը հիանալի նվեր է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ նոր հարձակման համար։
Եվ ի՞նչ, արևմուտքը զորքեր կուղարկի, թույլ չտալու համար հայ ժողովրդի հերթական ցեղասպանությու՞նը։Արևմուտքը բացի սպառազինություններ մատակարարելուց, նույնիսկ Ուկրաինային զորքով չի աջակցում։
Կրկնեմ, որ այս նախատեսվող այցը կազմակերպել են Ուկրաինայի նախագահի և Հայաստանի վարչապետ կոչեցյալին իշխանության բերող ուժերը, որոնք ուկրանիացի և հայ ժողովրդի արյան և տառապանքների հաշվին, իրականացնում են իրենց աշխարհաքաղաքակական ռազմավարական նպատակները։ Խոսքս եզրափակեմ, ասելով, որ մեզ հասնում է։ Եթե ավելի քան 4 տարի հանդուրժում ենք նման դավադիր, իսկ 2023 թվականից հետո Արցախի ցեղասպանությանը մասնակից իշխանություն, ապա ապագա կորուստների համար պատասխանատու կլինենք բոլորս»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան