Լիմոնաջուրն օգնո՞ւմ է նիհարել
Լիմոնաջրի օգտագործումը դժվար թե օգնի նիհարելուն, բայց ջրի օգտագործումը կարող է օգնել քաշի նվազմանը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Աղբյուրը գրում է՝ առավոտյան մեկ բաժակ լիմոնաջուր խմելը դարձել է արարողակարգ ի շնորհիվ բլոգերների։
TikTok-ում 14 մլն դիտում է ունեցել մի տեսնյութ, որտեղ պատմում են, որ մեկ շաբաթ լիմոնաջրի օգտագործումը նպաստում է կալորիաների այրմանը։ Սակայն դրանք հիմնավորող գիտական ուսումնսիրություններ չկան։
2008-ին ճապոնական մի ուսումնասիրություն քաշի չավելացումը կապում էր լիմոնում առկա հակաօքսիդանտների հետ։ Իսկ շատ ջուրն օգտագործելը ստեղծում է հագեցվածության զգացում, ինչի հետևանքով մարդը քիչ է ուտում, նպաստում է քաշի կորստին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան