«Հրապարակ». Ո՞ւմ է Փաշինյանը վստահելու անպատվաբեր գործը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Մասնավորապես՝ ո՞ւմ է Փաշինյանը վստահելու այդ անպատվաբեր գործը՝ գործո՞ղ կազմերին, թե՞ նոր մրցույթ է հայտարարելու։
Մեր աղբյուրները վստահ են, որ Փաշինյանը նոր մրցույթ չի հայտարարի՝ խորհուրդ ու հանձնաժողով ձևավորելու համար, նախ՝ ժամանակի սղության, երկրորդ՝ այն պատճառով, որ հաշված մարդիկ կհամաձայնեն մասնակից դառնալ այդ գործընթացին։
Անգամ գործող խորհրդում և հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում այդ խարանը կրել իրենց ճակատին: Նրանք վերջին նիստի ժամանակ բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե գործող մարմինները չեն կարող նոր սահմանադրություն գրել, չունեն նման մանդատ, նրանք փոփոխություններ մշակելու համար են ձևավորվել: Բացի այդ, անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամը, չեն կարող քաղաքական խնդիր լուծել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան