Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
«Մայր Աթոռը շարունակում է աղոթել... Չենք քաղաքակացանում։ Մայր Աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ».- Մայր Տաճարի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ՝ պատասխանելով հարցին, արդյոք Մայր Աթոռը շարունակում է պահանջել Նիկոլ փաշինյանի հրաժարականը։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաների վերաբերյալ՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց․ «Եկեղեցին մշտապես իր կարծիքը հայտնել է նման հայտարարությունների վերաբերյալ, դատապարտել է և կարևորություն չի տվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան