Պայթունավտանգ իրավիճակում ենք. Ջոն Մելիքյան
«Տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոն Մելիքյանը:
Նա նշեց, որ տարածաշրջանում չի տեսնում դեռևս որևէ փոփոխություն, իսկ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը նորություն չէր, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ի նիստերին չայցելելով և դեսպան չնշանակելով դիրքորոշում ցույց է տալիս: Վրացագետի խոսքով, դեռևս ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի փորձն է, որը շատ հավանական է։
«Շատ-շատ բան ուկրաինական պատերազմի գործընթացներից, տարբեր սցենարներից է կախված, որը քիչ թե շատ արդեն պարզեցնում է իրավիճակը, որ կա միտում, որ ի վերջո պետք է սառեցվի և ԱՄՆ ընտրություններից հետո որոշ գործընթաց կարող է սկսել, որը նաև իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում:
Բայց մինչ այդ տեսնենք, թե ինչ կլինի մեր տարածաշրջանում, որովհետև պայթունավտանգ իրավիճակում ենք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանք կոչվող Արևմուտքը բացի հայտարարություններից, շատ սիմվոլիկ քայլերից, որևէ այլ բան չի արել. Վիգեն Հակոբյան
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան