Հրդեհ Վալենսիայում. Շենքի դյուրավառ երեսպատման նյութերը կարող էին կրակի արագ տարածման պատճառ լինել
Իսպանիայի Վալենսիա քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այսպիսին են իշխանությունների տրամադրած տվյալները։ Առնվազն 14 վիրավոր կա։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Հրդեհը սկսվել է քաղաքի կենտրոնում՝ Կամպանար թաղամասում գտնվող 14 հարկանի բնակելի շենքում։ Կրակը շատ արագ է տարածվել։ Հաշված րոպեների ընթացքում ծածկելով ողջ բարձրահարկը, այն տարածվել է դեպի հարևան շենք։ Հրշեջները ստիպված են եղել պատշգամբներից հեռացնել փախչող բնակիչներին։
Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հաղորդվում է առնվազն 10 անհետ կորածի մասին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացած են գտել երիտասարդ ամուսնական զույգին՝ երկու երեխաներով, այդ թվում՝ նորածին։
Եվրանյուզը գրում է, որ դեպքի վայր է ժամանել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Հրդեհի պատճառների մասին պաշտոնյաները դեռ չեն հայտնում։ Սակայն, ըստ տեղական լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են մի շարք փորձագետների կարծիքը, կրակը կարող էր արագ տարածվել շենքի դյուրավառ երեսպատման նյութերի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան