Այլընտրանք կոչվող Արևմուտքը բացի հայտարարություններից, շատ սիմվոլիկ քայլերից, որևէ այլ բան չի արել. Վիգեն Հակոբյան
«Եթե Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի վտանգը բավականին մեծ է, միաժանանակ փորձում է իր դեմոնստրատիվ քայլերով ցույց տալ, որ ՌԴ-ին վանում է իրենց, սա նշանակում է, որ Հայաստանն արհեստականորեն, այսօրվա գործող իշխանությունների ձեռքով, իր պաշտպանական հնավոր ռեսուրսը նվազեցնում է»,- Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե՝ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանն լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նա հստակեցրեց, որ պաշտպանական ռեսուրս ասելով նկատի ունի և ֆիզիկական իմաստով և դիվանագիտական, քաղաքական իմաստով։
«Իհրակե, միշտ էլ կարելի է ասել, որ ՌԴ-ն այն դաշնակիցը չէ կամ այն սպասումները, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են Հայաստանում, չեն արդարացվում տարբեր պատճառներով։ Մեզ համար երևի առանձնապես նշանակություն չունեն Ռուսաստանի պատճառաբանությունները որոնք ենք, որ իր ռազմավարական դաշնակցային պարտավորությունները այն ծավալով չի կատարում, բայց փաստը մնում է փաստ, որ ամեն դեպքում կա որոշակի հիասթափություն»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ, սակայն չկա այլընտրանք ՌԴ-ին։
«Այլընտրանք կոչվող Արևմուտքի կողմից բացի զուտ հայտարարություններից, հավաստիացումներից, շատ սիմվոլիկ քայլերից, որևէ այլ բան չի եղել։ Հիմա այս պայմաններում, երբ Փաշինյանը ֆիքսում է՝ պատերազմի վտանգն էական է, խաղաղության գործընթացը տապալված է և, ըստ էության, քո միակ քիչ թե շատ ռեսուրսը վանում ես քեզանից, դա բերում է նրան, որ շատերի մոտ համոզմունք է առաջանում, որ մենք լրիվ անպաշտպան ենք լինելու, եթե սկսվի պատերազմը՝ մեծ, թե փոքր։
Անպաշտպան ես լինելու, պարզ չէ թե այդ պարագայում դու ում պետք է դիմես օգնության համար և արդյոք այն ռեսուրսները, որոնք այս պահին դրված են Արևմուտքի կողմից, զուտ քաղաքական գործիքակամզի տեսքով, զսպելու են Բաքվին»,- ասաց Վ. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
- Բելառուսը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով
- Ստեփան Դանիելյան. ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան