«Փաստ». Փաշինյանը փորձում է սեփական գրպանային ուժերի միջոցով «երրորդ ուժ» ի հայտ բերել
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն Փաշինյանի թիմակիցների մեծ մասը, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հիանալի գիտակցում, որ մի կողմից՝ նոր Սահմանադրության ընդունման թեման, հակազգային այլ քայլերը, երկրի անվտանգային լուրջ սպառնալիքները առաջիկայում լուրջ դիմադրության են արժանանալու և բավական թափով արշավներ են սկսվելու իր դեմ, մյուս կողմից՝ իր վարկանիշը գնալով նվազում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Վերջինիս ամենաթարմ վկայությունն էր Մյունխենում իբր «հայ համայնքի» հետ խղճուկ հանդիպումը, երբ չէին կարողացել տեղի հայությանը համոզել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը:
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես ընդունված է ասել, «երրորդ ուժի» ի հայտ գալու դեպքում իշխանությունը պահելու որևէ շանս չի ունենա: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա առաջարկել է իր սատելիտ, «քպակից» քաղաքական ուժերին՝ ակտիվանալ ու զբաղեցնել այդ «երրորդ ուժի» բաց դաշտը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փորձում է լցնել այդ վակուումը՝ սեփական գրպանային ուժերի միջոցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաստաբանները կդիմե՞ն ՄԻԵԴ
- «Հրապարակ».Իշխանական աղբյուրները հայտնում են՝ Արևմուտքը Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել
- «Փաստ». ի՞նչ խնդիր կա՝ կապված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հետ
- «Ժողովուրդ». Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել
- «Հրապարակ». Համազգեստը փոխելու պահանջը ևս Ադրբեջանի կողմի՞ց է դրվել
- «Փաստ». «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հարցը առանցքայիններից մեկն է եղել Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ժամանակ
- «Ժողովուրդ». Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է
- «Հրապարակ». Ո՞ւմ է Փաշինյանը վստահելու անպատվաբեր գործը
- «Ժողովուրդ». Փաշինյանը Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հավանական է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան