«Փաստ». Պարզվում է, իշխանությունները «զադնի» են դրել
«Փաստ» թերթը գրում է.
«Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
Թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե բոլորը պետք է հարկվեն, նույնիսկ հիշատակեց օդանավակայն գնացող ճանապարհից օգտվելու մասին, որը կառուցվում է Հայաստանում աշխատող ու հարկ վճարողների հաշվին, այնուամենայնիվ, պարզվում է, իշխանությունները «զադնի» են դրել:
Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, առաջիկայում հանրային քննարկման է ներկայացվելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվելու է, որ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամտի ձեռքբերման երկրում:
Ի դեպ, ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը, հետ կստանան վճարված գումարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից
- «Հրապարակ». ՔՊ-ական Արեն Մկրտչյանի երազանքը չիրագործվեց, սակայն չի հանձնվում, իրեն դե ֆակտո քաղաքապետ է զգում
- «Փաստ». Փաշինյանը փորձում է սեփական գրպանային ուժերի միջոցով «երրորդ ուժ» ի հայտ բերել
- «Ժողովուրդ». Փաստաբանները կդիմե՞ն ՄԻԵԴ
- «Հրապարակ».Իշխանական աղբյուրները հայտնում են՝ Արևմուտքը Մհեր Գրիգորյանի պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել
- «Փաստ». ի՞նչ խնդիր կա՝ կապված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հետ
- «Ժողովուրդ». Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել
- «Հրապարակ». Համազգեստը փոխելու պահանջը ևս Ադրբեջանի կողմի՞ց է դրվել
- «Փաստ». «Սիներջի»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հարցը առանցքայիններից մեկն է եղել Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ժամանակ
- «Ժողովուրդ». Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է
- «Հրապարակ». Ո՞ւմ է Փաշինյանը վստահելու անպատվաբեր գործը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան