Քաղաքագետ. Փաշինյանը Հանրապետության փլատակների վրա խմելու է «ինքնիշխանության» կենացը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երբ 2008-ին բորբոքվեց ռուս- վրացական պատերազմը, ես եղել եմ չեզոքության համոզված կողմնակից, որովհետև պատերազմի մի կողմում մեր դաշնակիցն էր, մյուսում՝ մեր հարևանը, ում հետ ունենք դարավոր բարեկամության պատմություն:
Ի պատիվ այդ օրերի իշխանության, Հայաստանը նվազագույն ռիսկերով հաղթահարեց ռուս-վրացական պատերազմի հետևանքները՝ հայ- ռուսական և հայ- վրացական հարաբերությունները չտուժեցին:
Չնայած Ուկրաինան Հայաստանի համար չունի այն նշանակությունն, ինչ Վրաստանը, և ռուս- ուկրաինական պատերազմն էլ ավելի գլոբալ համատեքստ ունի՝ ես դարձյալ այն կարծիքին եմ եղել, որ այս պատերազմում Հայաստանը պետք է պահպանի չեզոքություն:
Ու հատկապես այն պատճառով, որ այդ պատերազմը նոր աշխահակարգ ձևավորող բաղադրիչներից մեկն է ու տուրբուլենտության պայմաններում Հայաստանի նման խոցելի համակարգ ունեցող երկրի կտրուկ շարժումը կարող է կործանարար լինել:
Փաշինյանի արևմտյան տերերին ոչ թե Հայաստանի անվտանգությունն է հետաքրքրում, այլ նրա «հակառուսական պոտենցիալը»: Այս «խաղը» Փաշինյանին դուր է եկել, բայց հիշեք՝ այս արկածախնդրության «հաշիվը փակելու» են Հայաստանն ու հայ ժողովուրդը:
Հերթական անգամ տարածաշրջանի «ցուլերն» ու «արջը» մեր հաշվին պայմանավորվելու են, Արևմուտքը «կարեկցելու» է, իսկ վտարանդի Փաշինյանը օտար ափերում «քաղաքական գրդոնով» է զբաղվելու՝ Հանրապետության փլատակների վրա խմելով «ինքնիշխանության» կենացը:
Սա է սցենարը, հետո «հայի բախտը» չլացեք...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան