Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
Մինսկը ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու մասին հայտարարություններ չի ստացել, հետևաբար երկիրը պետք է մնա կազմակերպության անդամ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ամենակարևորը, մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,-ընտրատեղամասում խորհրդարանի և տեղական խորհուրդների ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրները «բացարձակ հանգիստ» կարձագանքեն համապատասխան հայտարարությանը։
«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ։
«Հայաստանում իշխանության համակարգը նույնը չէ, ինչ Բելառուսում, Փաշինյանը չի կարող որոշում ընդունել մտնելու կամ դուրս գալու մասին, այնտեղ խորհրդարանն է որոշում»,-ասել է նա։
Նա հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել, կտրուկ շարժումներ չանել և «ձեռքն ընկածը չկորցնել»։
«Հեշտ է հեռանալը: Բայց հետո դժվար կլինի ներս մտնել: Դուրս գալու կարիք չկա, ինչ-որ բան սառեցնելու կարիք չկա», - ասաց նա:
Լուկաշենկոն կարծում է, որ Փաշինյանը հուզական հայտարարություն է արել. «Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել
- Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան