Լուկաշենկոն հայտարարել է 2025 թվականին ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին և հավելել, որ որքան Արևմուտքը «լարվածության մեջ դնի» բելառուսներին, այնքան նա «արագ կգնա ընտրությունների»։
Բելառուսում առաջին անգամ այսօր քվեարկության մեկ օրով անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններ։ Նախատեսվում է հինգ տարի ժամկետով ընտրել տեղական խորհուրդների 12514 և խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորների։ Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորական մանդատների համար պայքարում է 263 թեկնածու, իսկ տեղական խորհուրդներում՝ 18,8 հազարը։ Երկրում գրանցված բոլոր չորս կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին։
«Ասեք նրանց, որ ես գնալու եմ, և ինչքան բարդ լինի իրավիճակը, այնքան ակտիվորեն կհորդորեն են մեր հասարակությանը... Ինչքան մրանք լարեն ձեզ, ինձ և հասարակությանը, այնքան ավելի արագ կգնամ այս ընտրություններին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, կիրակի օրն ընտրատեղամասում լրագրողներին ասել է Լուկաշենկոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան