Հրազդանում վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոն
Փետրվարի 25-ին, ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել վնասված տան տերերը և օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան