Բաքվի բարբարոսական վարչախումբը հստակ հրահանգ է իջեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։
Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։
Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։
Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ ճամարտակում են
- Ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի. Վարդան Ոսկանյան
- Բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի շահերը. Վարդան Ոսկանյան