Եգիպտոսում լաստանավ է խորտակվել, կան զոհեր
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս Նեղոս ափին խորտակվել է շինարարական ընկերության աշխատակիցներին տեղափոխող լաստանավը, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, փրկվել վեցը։ «ՌԻԱ Նովոստի» -ի փոխանցմամբ, հայտնում է Sada El Balad հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գիզա նահանգի Մունշաթ էլ Քանաթեր շրջանում։ Նշվում է, որ լաստանավը բանվորներին տեղափոխում էր դեպքի վայրի մոտ գտնվող շինհրապարակ։
«Հայտնի է դարձել, որ նավի վրա եղել է 14 բանվոր, որոնցից ութը մահացել են։ Բնակիչները և փրկարարները ջրից դուրս են բերել 6 մարդու»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ լաստանավը փոքր չափերի է եղել, և սուզվելու պատճառը կարող էր լինել նավի ծանրաբեռնվածությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսը չի վերականգնի Միկերինի բուրգը
- Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Ռաֆահ քաղաքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին