Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք է կնքվել
«Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram ալիքը հայտնել է Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի մասին։ Լուրը փոխանցում է news.am-ը։
Ըստ աղբյուրի, Ադրբեջանի համար պակիստանյան գործարքը ներառում է 8 JF-17 Block-III կործանիչ, ինքնաթիռների զինամթերք և օդաչուների պատրաստություն։
«JF-17 Block-III-ը պակիստանյան ինքնաթիռի մոդիֆիկացիաներից է, որը հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով և կարող է կրել PL-10E փոքր հեռահարության «օդ-օդ» հրթիռներ»,-գրում է Telegram ալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանում ընտրությունների մասնակից երկու նախկին վարչապետներն էլ հայտարարել են հաղթանակի մասին
- Պակիստանի նախկին վարչապետը 7 տարի բանտում կանցկացնի անօրինական ամուսնության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան