ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունները
Ռուսաստանի դժվարամատչելի և հեռավոր վայրերում նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը կսկսվի փետրվարի 25-ին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նավերի ընտրողները, որոնք նավարկելու են քվեարկության հիմնական օրերին, նույնպես կկարողանան վաղաժամ քվեարկել: Հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ից 17-ը։
Որսորդները, ձկնորսները, անտառահատները, հանքափորները, փարոսների ու արգելոցի աշխատողները նույնպես կկարողանան վաղաժամ քվեարկել: Բացի այդ, ընտրողների խմբերը, որոնք տեղակայված են ընտրատեղամասերից հեռու, կկարողանան իրենց ձայնը տալ մինչև հիմնական ընտրությունների օրերը։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չունեն տրանսպորտային կապը տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ։ Տարածքային ընտրական հանձնաժողովն իրավունք ունի թույլատրել ընտրողների այս խմբերին վաղաժամ քվեարկել։