Հասարակություն 19:15 26/02/2024 Հայաստան

Կոչ քաղհասարակությանը՝ չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP 29-ին

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են անում չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP 29-ին, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլեգ Դուլգարյանը։

«ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։
СОР29-ն անցկացվելու է մի երկրում, որը 2024թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմամբ հեռացվել է ԵԽԽՎ-ից մի շարք պատճառներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջափակման կազմակերպման և ռազմական գործողությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների պատճառով։

Ադրբեջանական վտարանդիների քաղաքացիական կոալիցիան (AZEX)՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (IHR) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS), ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակին և թույլ չտալ երկրի ներկայիս իշխանություններին քաղաքական դիվիդենտներ կորզել երկրում COP-29-ի նման լայնածավալ իրադարձությունից:
Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ծավալվող ճնշումների ֆոնին ստեղծվում են կեղծ «հանրային» ասոցիացիաներ, օրինակ վերջերս ստեղծված Environment First կոալիցիան, որը առաջ է տանում Ալիևի կառավարության ագրեսիվ և ռազմական օրակարգը:

Կոալիցիայի հիմնադիրներից է Ամին Մամեդովը, ով 2022-2023 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման ակտիվ մասնակից։ Շրջափակման արդյունքում շուրջ 120.000 մարդ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից, ջեռուցումից և դեղորայքից։ Կեղծ բնապահպաններին այնուհետև փոխարինել են զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի  էթնիկ հայերը բռնի տարհանվել են իրենց տներից։ Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց էթնիկ զտման։

Ադրբեջանն ընդլայնում է ածխածնի վրա հիմնված վառելիքի արտադրությունը՝ խոշոր նավթային ընկերությունների և որոշ քաղաքական առաջնորդների աջակցությամբ: Միևնույն ժամանակ, զգալիորեն աճում են կլիմայական ռիսկերը և շրջակա միջավայրի վնասներ։ Ապշերոնի թերակղզու տարածքը աղտոտված է նավթով և նավթամթերքներով, բերիլիումով, կապարով, ուրանով։ Աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009):

«Ազեր-Յոդ» ՍՊԸ-ն ռադիոակտիվ յոդ է արտանետում Միլ Մուգանի ոռոգման ջրանցք, որը ջուր է մատակարարում Ադրբեջանի Նեֆթչալի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գըշլագ գյուղերը։ Բնակիչները դժգոհել էին, սակայն կառավարության կողմից վերահսկվող մամուլը հարցազրույց է վերցրել միայն ընկերության աշխատակիցներից։

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը, որը նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել էին բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ: Որևէ ադրբեջանական կազմակերպություն հանդես չի եկել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։

Անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը COP 29-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը, ինչպես դա եղավ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Նիկ Գուգերի հետ Ադրբեջանում 2024թ. նահագահական ընտրությունների ժամանակ, ով կոպիտ և ցուցադրաբար արտաքսվեց Ադրբեջանից՝ չնայած Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդի կարգավիճակին և շվեյցարական դիվանագիտական ​​անձնագրին։

«Մենք մտահոգված ենք կլիմայական ակտիվիստների անվտանգությամբ, ովքեր գնալու են COP29-ին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շատ սահմանափակ է իր գործունեության մեջ և չի կարող ապահով կերպով պաշտպանել սոցիալական կարևոր հարցեր: Մեր անդամներն արդեն խտրականության են ենթարկվել կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ, ուստի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անվտանգությանը և քաղաքացիական հասարակության մասշտաբային մասնակցությանը COP29-ին», - նման մտահոգություն է հայտնել միջազգային խոշորագույն  CAN EECCA կլիմայական ցանցի համակարգող Օլգա Բոյկոն: /

Մենք՝ ներքոստորագրյալ ՔՀԿ-ներս, հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը, քաղաքացիական հասարակության բազմաթիվ հայտարարությունները միջազգային հարթակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մերժելով ադրբեջանական կեղծ էկոլոգիական կազմակերպությունների և կոալիցիաների՝ Ալիևի բռնապետական ռեժիմի  ագրեսիվ քաղաքական օրակարգ պարտադրելու մանիպուլյատիվ փորձերը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ COP29-ին։
Հայտարարությունը բաց է միանալու համար»։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» Իրավապաշտպան ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Հայկական բնապահպանական ճակատ» Կամավորական նախաձեռնություն
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հաջողակ կին» ՀԿ
«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ»  ՀԿ
«Նոր հորիզոններ»  ՀԿ
«Կանաչ փոփոխություն» ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
«Սինեմարթ»  երիտասարդական ՀԿ
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
Քիմիական անվտանգության կոալիցիա
Իրավունքների զարգացման և պաշտպանության Հիմնադրամ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}