Արմեն Բադալյան. Սա ոչ թե արևմտամետ քաղաքականություն է, այլ ընդգծված հակառուսականություն
«Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման որոշումն այս իշխանությունները չէ, որ կայացնում են, արևմուտքին եթե պետք լինի նոր խորհրդարան՝ նոր պատգամավորներով, ապա տեղի կունենա արտահերթ ընտրություններ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով, այս քաղաքական թիմը 2018-ին իշխանութան է եկել երեք հստակ նպատակով՝ Արցախը հանձնել Ադրբեջանին առանց հայերի, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, այդ հարցն այժմ հետաձգված է, Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունների խզում։
«ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման վերաբերյալ վարչապետի հայտարարությունները տեղավորվում են երրորդ կետի տրամաբանության մեջ։ Հիմա արդեն երրորդ կետն իրականություն է սկսում դառնալ։ Հայաստանը սառեցնում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև ԱՊՀ հետ համագործակղությունը»,-ասաց քաղտեխնոլոգնը։
Նրա խոսքով, հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու այցը Հայաստան, որը հակառուսական ցուցադրական նշանակություն ունի, միաժամանակ կարող է խիստ բացասական դիտվել Ռուսաստանի կողմից։
«Իհարկե սա չի նշանակում, որ Հայաստանն աշխատում է արևմտյան կառույցների հետ, մենք նման բան չենք տեսնում։ Հայաստանը վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, սա չպետք է շփոթել արևմտամետ քաղաքականություն չէ, սա հակառուսական քաղաքականություն է»,-ասաց նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան