Գարեգին Երկրորդը գնահատել է Սահակ Պատրիարքի՝ Պոլսի հայոց հոգևոր-եկեղեցական կյանքը աշխուժացնելու ուղղությամբ գործադրած ջանքերը
Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի է ունեցել Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան է տրվել փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։ Նույն օրը Հայոց Հայրապետը Միքայել Սրբազանի ուղեկցությամբ ընդունել է նորընծա Հովակիմ վարդապետին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով Հոգեշնորհ Հայր Սուրբին, վստահություն է հայտնել, որ նորընծա վարդապետը առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությանը՝ նպաստելով հայ համայնքի ազգային արժեքների և ինքնության պահպանմանը։
Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձել է նաև Սահակ Պատրիարքի՝ Կ․ Պոլսի հայոց հոգևոր-եկեղեցական կյանքը աշխուժացնելու ուղղությամբ գործադրած ջանքերին և կարևոր ներդրմանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարել է Հովակիմ վարդապետի կուրծքը, և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան