Թբիլիսում կայացել է խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի
Ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի «Վրաստանի Հայ Հանայնք» հասարակական կազմակերպության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ: Jnews-ի փոխանցմամբ՝ Հավլաբարի Սուրբ էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ հայեր երթով շարժվեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Եկեղեցում Սթափության կոչով հանդես է եկել Վիրահայոց թեմի առաջնորդը․
«Մենք հիշում ենք՝ Սումգայիթը, ցեղասպանությունը, 44-օրյա պատերազմը, բայց դրանք հիշելով հանդերձ ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլ ենք ձեռնարկում, ցավոք սրտի՝ ոչինչ: Մեր ազգն այսօր անառակ որդու նման, վերցնելով մի մասը, որն իր կյանքն է, վատնում է, ինքը չի ուզում պահպանել այդ ամենը և միայն հիշելով ու թշնամուն անիծելով մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը: Մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ մի երկիր դատապարտում է այդ ամենը, բայց դա զրոյական է, երբ փոքր միջատ է ընկնում սարդոստայնը խճճվում և մնում է, իսկ երբ մեծն է ընկնում պատռում է այն և դուրս գալիս, հետևաբար, ոչ մի անգամ ուժեղին չեն կարողանա դատապարտել։ Ուժեղին դատապարտելու համար պետք է դառնալ նրանից ուժեղ, իսկ մենք կարծես համակերպվել ենք ամեն ինչին։ Սթափվեք, միավորվեք, որ կարողանանք պաշտպանել այն ամենը, ինչ այսօր ունենք»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան