00oo000 հաշվառման համարանիշը 300.000 դոլարով ձեռք բերելու մասին ՆԳՆ պարզաբանումը
«Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում»,-այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով, Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
Հիշեցնենք, որ համացանցում, սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում է տեղեկություն, որ հիշյալ համարանիշը ձեռք է բերվել 121 մլն դրամով։ Տեղեկության վերաբերյալ բազմաթիվ օգտատերեր քննադատություն, մտահոգություն էին հնչեցրել։
Հենրիկ Պիպոյանը գրել է.
«Ասում են՝ մեքենայի 00 OO 000 համարանիշը վաճառվել ա 121 միլիոն դրամով, այսինքն՝ 300 000 դոլարով։ Չգիտեմ՝ ով ա առել, չեմ էլ ուզում իմանամ, բայց կարծում եմ՝ լիարժեք ներդաշնակության համար՝ առնողն էլ պիտի 0 լինի։ Էդ դեպքում՝ կստացվի պարոն կամ տիկին 0-ի 00 OO 000 համարանիշը՝ որպես վերջինիս երկրորդային սեռական հատկանիշ։ Երևի հեռախոսի համարն էլ կլինի +000 00 00-00-00։ Եթե չեմ սխալվում՝ դա դժոխքի ընդունարանի համարն ա, չնայած՝ չեմ զանգել։
Իսկ, տեսնես՝ ի՞նչ մեքենա պիտի լինի, որ էդ համարներից ավելի թանկ լինի։ Գիտեմ, կան տենց մեքենաներ, բայց չեմ պատկերացնում, թե պարոն կամ տիկին զրոյի սնափառությունը ոնց պիտի տեղավորվի էդ մեքենայի մեջ։
Իսկ գիտությունն ու տեխնիկան զարգանում են։ Արդեն արհեստական բանականությունն ինչ ասես անում ա։ Շուտով Նապոլեոն Բոնապարտի արտաքին տեսքը կվճառեն մի հիսուն միլիոն դոլարով։ Հետո երևի Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը մի հարյուր միլիոնով կպատվաստեն զուգարանի թուղթ վաճառող մի հաջողակ գործարարի, ու կպարզվի, որ բանն ուղեղի մեջ չէր։ Այսինքն՝ ուղեղի մեջ էր, բայց էդ ուղեղը միայն Ալբերտ Էյնշտեյնը կարող էր աշխատացնել, էն էլ՝ տիեզերքի ոլորտում, իսկ զուգարանի թղթի մեծածախ վաճառքը դրանից չի շահում։
Եթե տիեզերքից նայես Երկիր մոլորակին, կտեսնես, որ Երկիրը շրջապատող բարակ մթնոլորտային շերտից բացի մի շերտ էլ կա՝ շատ հաստ, որ Յուպիտերի չափերին ա հասնում։ Դա սնափառության շերտն ա՝ սինոլորտը»։
Օգտատեր Տիգրան Հարությունյանը գրել է.
«Դատարկ 00 00 000 ժեշտի կտորը 300.000 դոլարով առնողին որ ասես բանակի, կամ մի երեխայի կյանք փրկելու համար 100 դոլար փող տուր, կասի չկա...
Գուցե ես չե՞մ հասկանում ժեշտից հաճույք ստանալու կամ դրանով հպարտանալու «սուրբ» բերկրանքը, բայց իմ սուբյեկտիվ գնահատականով սա է հենց ոգու սովը, ու հենց էս տեսակի գերակայությունն է դառնում ազգային, բարոյական նկարագիրը խժռել փորձողների հենասյունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան