Քաղաքական 10:47 26/02/2024 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Մեծ խառնաշփոթի փուլ

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Մյունխենից և Փարիզից հետո Հայաստանի համար նոր իրականություն է ձևավորվել։ Մեկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիվացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկա։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։

Սա ուղղակի պարտադրում  է, որ  դեռևս քիչ թե շատ կենսունակ շրջանակները  դառնան համարժեք այդ Նորին։ Կհասկանանք պարտադրանքը, թե ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝  սպասելու ենք աղետի հերթական սերիային, որի ոչ ծավալները, ոչ հետևանքները գուշակել հնարավոր չէ։
 
 Նոր իրականության պարամետրերը
 
-       Հայաստանը դառնում է խոշոր տերությունների բացահայտ բախման թատերաբեմ։Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթե մինչ այս ուժային կենտրոնների հակամարտությունը Հայաստանում գնում էր քիչ թե շատ սուվերեն երկրի և խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսևորում տեսնելու ենք, և այդ ծայրահեղ վտանգավոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։
-       Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետության ներքին հոմեոստազը խաթարվել է։
-       Ով ում հետ ինչ հաշիվ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, և այլն և այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունևոր արցախցիների դեմ։ Պարարտ հող կա, էմոցիոնալ ֆոն կա. թիրախներ կգտվեն, կնշանակվեն, կձևակերպվեն։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Նույնը լինելու է զուտ ներհայաստանյան կապիտալի և թիրախների հանդեպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդեն ձեռքբերում է։
-       Հրեշավոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով հանձնեց Արցախը» մոտիվներից մինչև՝ ով որ զինվորի մահվան պատճառ դարձավ։ Սա ցանկացած քանդվող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակությունն է։
-       Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ ավելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդեն որևէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանության հետ աշխատել։
-       Ռեպրեսիվ համակարգն աշխատելու է անվերահսկելիորեն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։
 
Հասարակությունը մնացել է անտեր
 
Իշխանության արկածախնդրությունը միշտ հանգեցնում է պետության արտաքին խոցելիությանը և  ներքին անտերությանը։
Նման իրավիճակում անտերությունն ու անպաշտպանությունը գրեթե հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանված չի զգալու, մյուս կողմից՝ սա դառնում է բոլորին միավորող գործոն։
 
a.     Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,
b.     Նիկոլին ձայն տված 680 հազարը մնացել է անտեր,
c.     270 հազարանոց ընդդիմադիր որակյալ ընտրազանգվածը մնացել է անտեր,
d.     Չքվեարկածները, տանը մնացածները, «քաղաքականությամբ չզբաղվողները» մնացել են անտեր,
e.     ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ մնացել է անտեր, բայց դեռևս չի գիտակցում,
f.      Հայաստանցին մնացել է անտեր, արցախցին մնացել է անտեր, սփյուռքը մնացել է անտեր,
g.     Մեծ հաշվով, պետությունը մնացել է անտեր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականություն է։
 
Արագ հետևություններ.
 
1.     Ճիշտ հասկանալ նոր իրականության ողջ ռիսկայնությունը,
2.     Վերաձևակերպել ընդդիմություն գաղափարը և գնալ արագ վերակազմավորման։ Չկառչել առկա ձևաչափերից ու չհաշվարկել հաջորդ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը։ Հաջորդ իշխանության պետությունն ուղղակի կարող է չլինել։
3.     Սկսել ներհանրային հաշտեցման և միջընտրազանգվածային երկխոսություն։ Հին ընտրազանգվածներն արդեն պատմություն են, և չի կարելի հասարակության մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետևաբար՝ հաշտություն, ներքին երկխոսություն՝ բոլոր մակարդակներով, բոլորը բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։

Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է։ Այսօր բոլորիս թիվ մեկ խնդիրը, միավորող իդեան նոր իշխանության ձևավորումն է։ Այդ ճանապարհին պետք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ»։
 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}