Ես հանձնարարել եմ սկսել ծառայողական քննություն.Վահե Ղազարյանը՝ ՆԳՆ-ում գնումների ոլորտում խախտումների մասին
«2023 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ նախարարությանը ներկայացվել է արձանագրված 65 արձանագրություն և դրանց վերացման նպատակով 22 առաջարկություններ»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը։
Նա ներկայացրեց «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։
Կարեն Կարապետյանը հայտնեց, որ առաջարկություններից 12-ն ամբողջությամբ ընդունվել են ՆԳՆ-ի կողմից, 4-ը չեն ընդունվել , իսկ 6-ի մասով դեռևս տեղեկատվություն չի ներկայացվել։
Թվարկելով հայտնաբերված խախտումները՝ Կարապետյանը նշեց, որ դիտարկվել է Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագիրը, որը կնքվել է «ՉեխԱվտո» ՍՊԸ-ի հետ 65 սեդան «Շկոդա» մակնիշի համար։
Պետական բյուջեից ծախսվել է 1 մլրդ 171 մլն դրամի և ՆԳՆ-ն հայտարարել է 4 դռներով մեքենաների ձեռքբերման մրցույթ, իսկ ընկերությունը մատակարարել է 5 դռով մեքենաներ, այդ մեքենաների լուսածերպը 17 մմ-ով պակաս են պատվիրվածներից, իսկ անիվները 17 դույմ մեծության փոխարեն մատակարարվել է 16 դույմով։
ՆԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը հայտարարեց, թե մրցույթին «ՉեխԱվտո» ՍՊԸ-ի ներկայացրած հայտում այդ մեքենան ներկայացվել է եղել 4 դռներով, իսկ փոքր դույմերով անվադողերով մատակարարելու դիմաց մատակարարել է լրացուցիչ ձմեռային անվադողեր։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հարցը անվադողերի մեծության մասին չէ, այլ այն, որ պետական գնումների ընթացակարգերն են խախտված։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ ավելացրեց. «Ես հանձնարարել եմ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը, սկսի ծառայողական քննություն և դրա արդյունքներով եթե պարզվի, որ կա հանցակազմ՝ կուղարկվի նախաքննության, եթե կա կարգապահական խախտում, ապա կենթարկենք կարգապահական տույժի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան