Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում դարերով ապրել են, բայց խոսում ենք քոլիկների մասին. Ավինյան
«Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է 5 հա տարածք, որը տրամադվել է Երևանի կենդանաբանական այգուն, իր տարածքների ընդլայնման համար»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նրա խոսքով, այդ տարածքի հարակից հատվածում 36 հա տարածքը համարվում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում։
«36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառույցներ,
մոտ 7 հեկտարն ինքնակամ կերպով սահմանազատված, ցանկապատված է, իսկ տարածքի շուրջ 4 հեկտարը զբաղեցված են ինքնակամ շինություններով»,-հայտնեց Բեգոյանը։
ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ ինքնակամ կառույցներից մեկում ապրում է մի ողջ ընտանիք և նրանց բնակության հարցը պետք է լուծվի։
«Պարո՛ն Բեգոյան, Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում դարերով ապրել են։ Մի փոքր զգույշ լինենք այդ հայտարարություններում, որովհետև խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին, խոսում ենք կանաչ տարածքում այս քոլիկների մասին, որոնք անընդունելի են»,-ասաց Ավինյանը և հավելեց, որ սոցիալական ծրագրերը հետո կքննարկեն։
Բեգոյանն էլ հավելեց, որ այդ 26 հա հատվածում անտառի հիմնումը խիստ կարևոր է Երևանի օդի մաքրության համար և այնտեղ նախատեսվում է իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում։
Տիգրան Ավինյանը հանձնարարեց այդ 26 հա տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնեն բոլոր «քոլիկները»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանի բացած ստորգետնյա անցումը դարձել է անանցանելի. խմելու ջուրը ողողել է ամբողջ տարածքը
- «Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է
- Իմ համբերությունն էլ սկսել է սպառվել. Տիգրան Ավինյան
- 2024 թ.-ին Երևաում մենք մոտ 30 %-ով վերանայելու ենք մանկապարտեզների դայակների, տնօրենների աշխատավարձերը. Ավինյան
- Տիգրան Ավինյանի կինը խնամքի միջոցների բիզնես է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան